Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Մանգլիսի-Փարցխիսի-Ծալկա-Նինոծմինդա ներպետական նշանակության ավտոճանապարհի 94-101 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) կցորդով, կիսակցորդով և 30-ից ավել մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելափակված է։
Այս մասին հայտնում է Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։