Ուժեղ ձնաբքի և մերկասառույցի պատճառով դեկտեմբերի 19-ին, ժամը 10:00-ի դրությամբ Փարվանայի լեռնանցքում երթևեկությունն արգելված է կցորդով, կիսակցորդով և բեռնատար մեքենաների համար։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:
Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա պետական նշանակության մայրուղու 94-ից մինչև 110 կմ հատվածում արգելվում է կցորդով, կիսակցորդով և 30-ից ավել մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը։