
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով Փարվանայի լեռնանցքը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է:
Տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
«Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով՝ բուք, սահմանափակ տեսանելիություն, Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի ներքին նշանակության 94-110 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) բոլոր տեսակի երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակ է», — նշված է ավտոճանապարհների դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ: