
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով ներքին նշանակության (բուք և մերկասառույց) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-113 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն արգելված է:
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ նշված մայրուղու 110 կմ -147 կմ (Փարվանա-Նինոծմինդա) հատվածում արգելվում է կցորդներով, կիսակցորդներով և M3 կատեգորիայի 22-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: