
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով ներքին նշանակության (բուք և մերկասառույց) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-113 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն արգելված է:
Վրաստանի ավտոանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ նշված մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: