
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով Փարվանայի լեռնանցքը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է: Տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
«Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով՝ բուք, սահմանափակ տեսանելիություն, Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի ներքին նշանակության 94-110 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակ է», — նշված է ավտոճանապարհների դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:
Նույն ավտոճանապարհի 110-146 կմ հատվածում արգելված է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, մյուս տիպի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Մայրուղու 1-94 կմ հատվածում երթևեկությունն ազատ է: