
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվությամբ, եղանակային բարդ պայմանների պատճառով, միջպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ (Փարվանայի լեռնանցք) հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է:
Ավտոճանապարհային դեպարտամենտը վերոնշյալ հայտարարությունը տարածել է հունվարի 19-ի ժամը 10:00-ի տվյալով:
Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է: