Ձնամաքրման աշխատանքների արդյունքում ներպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-147 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է:
Տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Հաղորդագրության համաձայն, նշված ճանապարհահատվածում վերականգնվել է կցորդավոր, կիսակցորդավոր և ավելի քան 30 նստատեղ տարողությամբ ավտոբուսների երթևեկությունը: