Անկախության տոնի առթիվ անց է կացվել «Խաղաղություն աշխարհին» խորագրով միջազգային փառատոն։
Փառատոնին մասնակցել են հայտնի երգիչներ, անսամբլներ և հյուրեր աշխարհի 5 երկներից՝ Լեհաստանից, Գերմանիայից, Ադրբերջանից, Իրանից, Հայաստանից։ Վրաստանից մասնակցել է կույրերի մշակույթի, կրթության և սպորտի կենտրոնի «Կրծանիսիի» տղաների համույթը՝ Յուրի Միքաբերիձեի ղեկավարությամբ։
Փառատոնին մասնակցել է նաև Նինոծմինդայի շրջանի «Փարվանա» պարային անսամբլը։
Անսամբլի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Լուսինե Մզիկյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ իրենց անսամբլն ընտրվել է որպես լավագույն պարող։
«Այս անվանակարգում պարգևատրվեցին Նինոծմինդայի և Իրանի պարային համույթները։ Սակայն փառատոնը 3-4 փուլից է կազմված, և հնարավոր է մյուս փուլերում ևս այլ պարգևատրվողներ լինեն», — ասում է Մզիկյանը։
Մզիկյանի խոսքով, «Փարվանա» անսամբլը մշտապես մասնակցում է տարբեր փառատոնների.
«Այս անգամ պարգևատրվեցինք «Բերդ» պարի համար, իսկ համեգային ծրագրի վերջում ժամանակակից երաժշտություններ միացվեցին և պետք էր ֆլեշմոբ անել, մեր անսամբլը նաև այստեղ իմպրովիզացիա արեց և պարեց «Բերդ» պարը, որը ժյուրիին շատ դուր եկավ»։
Ըստ գեղարվեստական ղեկավարի՝ նման փառատոններին, մրցույթների մասնակցությունը ոչ միայն պարտավորեցնում է առաջին կամ երկրորդ տեղ զբաղեցնել, այլ նաև ոգևորում և ոգեշնչում է։
«Այս մրցույթի տարբերությունն այն էր, որ մասնակիցները բոլորն արտասահմանից էին։
Մենք ամեն կերպ փորձում էինք մեր ազգայինով ինչ-որ հաջողություն գրանցել։ Իհարե, և’ սպասելի էր, և’ անսպասելի, որ մենք այդքան խմբերից ընտրվեցինք լավագույններից»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Մզիկյանը։