
Վրաստանի հավաքականը Փարիզի օլիմպիական խաղերում ելույթն ավարտեց 7 մեդալով՝ 3 ոսկի, 3 արծաթ և 1 բրոնզ։
Վրաստանը կրկնեց 2008 թվականին Պեկինում ցուցադրած ոսկե մեդալների լավագույն արդյունքը և այս անգամ նվաճեց երեք ոսկի։ Դա կարողացան անել Լաշա Բեքաուրին, Գենո Պետրիաշվիլին և Լաշա Տալախաձեն:
Նշենք, որ Վրաստանի օլիմպիական հավաքականը Փարիզում ներկայացված էր ամենաքիչ թվով լիցենզավորված անձանցով: