Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատունը մտահոգություն է հայտնում «ռուսական օրենքի» ընդունման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն անհամատեղելի է Եվրամիության արժեքներին և սկզբունքներին։
Դեսպանատունը գրում է, որ չնայած դրան, Ֆրանսիան իր եվրոպացի գործընկերների հետ կշարունակի աջակցել Վրաստանի ժողովրդավարությանը և եվրոպական ուղուն։
«Ֆրանսիան, ինչպես Եվրամիությունը, մտահոգված է Վրաստանի խորհրդարանի կողմից մայիսի 28-ին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունմամբ։ Վրաստանի իշխանությունների պարտականությունն է ամրապնդել քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների դերը ժողովրդավարական պետության համար»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը 84 ձայնով հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն։ Գործընթացը տեղի ունեցավ բողոքի ակցիայի ֆոնին։