
Անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված հերթական հուշ-երեկոն անցկացվեց Թբիլիսիի սակրեբուլոյի շենքում։ Միջոցառումը նախաձեռնել էին «Վիրահայերի միությունն» ու Թբիլիսիի քաղաքապետարանը։
Ցուցահանդեսին հրավիրված էին բազմաթիվ հյուրեր, մշակութային գործիչներ, որոնցից շատերն անձամբ են ճանաչել ռեժիսորին և աշխատել նրա հետ:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև յոթերորդ անգամ անցկացված Փարաջանովի անվան նկարների մրցույթի ամփոփումը և ներկայացվեցին հաղթողները:
Արթուր Մոսոյան