
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունեցել «Քաղաքացիական դիմադրություն» շարժման «Փակե՛ք սահմանը» ակցիան։
Ակցիայի մասնակիցները պահանջել են փակել վրաց-ռուսական սահմանը և վիզային ռեժիմ մտցնել ՌԴ քաղաքացիների համար։
Հանրահավաքի կազմակերպիչ Գելա Խասայայի խոսքով, եթե կառավարությունը չկատարի իրենց պահանջները, նախատեսում են բողոքի այլ ձևի դիմել։
«Մենք պահանջում ենք փակել վրաց-ռուսական սահմանը և Ռուսաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմ սահմանել։ Այս գաղափարը մենք պատրաստվում ենք ներկայացնել կառավարությանը։ Պահանջը անտեսելու դեպքում, կդիմենք բողոքի այլ ձևերի։ Կլինեն խաղաղ հանրահավաքներ և ելույթներ», — ասել է Խասայան։