Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ փակ տարածքներում հասարակական միջոցառումների (հարսանիք, հոգեհաց, ծնունդ) անցկացման վերահսկումը խստացվում է:
«Անհրաժեշտ է ծիսակատարությունների վերահսկման էլ ավելի խստացում, հատկապես փակ տարածքներում: Սրա լավ օրինակներ են հանդիսանում Աջարիայում վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած մեծ հարսանիքները, որտեղ եղան դեպքեր, երբ նման միջոցառումները դարձան վարակի տարածման պատճառ: Այս պատճառով էլ, փակ տարածքներում հասարակական միջոցառումներ անցկացնելու վերահսկումը ծայրաստիճան կխստացվի ամբողջ երկրի մասշատաբով»,- հայտարարել է Գախարիան:
Հիշեցնենք՝ Վրաստանում վերջին օրերին աճում է կորոնավիրուսով վարակվածների քանակը: Վարակվածների մեծ մասը Աջարիայում են արձանագրվում: Սեպտեմբերի 7-ի տվյալներով՝ երկրում վարակի 34 նոր դեպք է գրանցվել: