
Այսօրվանից՝ մայիսի 2-ից, կառավարության որոշմամբ վերացվում է նաև փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը։ Այդ մասին այսօր կայացած կառավարության նիստից առաջ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով՝ դիմակ կրելը պարտադիր կլինի միայն բուժհաստատություններում և տրանսպորտում։
«Համավարակի վիճակը շատ կայուն է դարձել։ Մենք այսօր ունեցել ենք ընդամենը 51 դեպք, և այս առումով իրավիճակը շատ հանգիստ է, ինչը թույլ է տալիս էլ ավելի մեղմացնել սահմանված կանոնակարգերը»,- ասել է վարչապետը։
Ըստ վարչապետի՝ հանվում է նաև դպրոցներում պարտադիր դիմակ կրելու պահանջը։
Ղարբաշվիլին նաև նշել է, որ «կդիտարկեն համավարակի դինամիկան և կգործեն ըստ այդմ»։