
Առատ ձյան և բքի պատճառով Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական նշանակության ճանապարհի 94-110 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) արգելված է բոլոր տեսակի տրանսպորտամիջոցների երթևեկությունը։ Նշենք, որ սա վրաց-հայկական սահմանի Բավրայի անցակետ տանող ճանապարհն է։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Ըստ տեղեկության՝ ճանապարհի մյուս հատվածը տրանսպորտային միջոցների համար ազատ է։
Նշվում է, որ ճանապարհների դեպարտամենտը հորդորում է բնակչությանը երթևեկել համապատասխան ձմեռային անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։