Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին նշել է, որ մինչև մարտի վերջ Վրաստան կներմուծվի Pfizer տեսակի պատվաստանյութի նոր խմբաքանակ։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, «օմիկրոն» շտամի պիկը հաղթահարված է, ինչի մասին վկայում է նաև հոսպիտալացման թվի կտրուկ նվազեցումը։
Հոսպիտալացման ցուցանիշը կտրուկ նվազել է, եթե փետրվարին հոսպիտալացման օրական թիվը հասնում էր 6000-ի, ապա այժմ այդ թիվը հասել է մինչև 2000-ի։ Դա նշանակում է որ «օմիկրոն»-ի պիկը Վրաստանում հաղթահարված է։