
FILE PHOTO: Vials with a sticker reading, "COVID-19 / Coronavirus vaccine / Injection only" and a medical syringe are seen in front of a displayed Pfizer logo in this illustration taken October 31, 2020. REUTERS/Dado Ruvic/Illustration/File Photo
Pfizer պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալուց հետո արված հետազոտության արդյունքում արդյունավետությունը կազմել է 85%։ Այդ մասին վկայել են իսրայելական Շիբա բժշկական կենտրոնի հետազոտությունները` հաղորդում է Ռոյթերսը։
Հետազոտություն է անցկացվել հիվանդանոցի` 7 հազար աշխատակցի մասնակցությամբ։ Առաջին չափաբաժինը ստանալուց հետո նկատվել է COVID-19-ի նախանշանների 85% նվազում` պատվաստվելուց հետո 15-28 օրերի ընթացքում։ Ընդ որում՝ կորոնավիրուսով վարակվածների, այդ թվում՝ առանց նախանշանների վարակակիրների ընդհանուր թիվը 75%-ով նվազել է` վստահեցրել են հետազոտության հեղինակները։
Ավելի վաղ Pfizer և BioNTech ընկերությունները հայտնել էին իրենց պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության հետազոտության մասին` հղիների ու 18 տարեկանից բարձր կանանց համար։