
Վրաստանում Pfizer-ով պատվաստումը վերսկսվել է: Քաղաքացիները հնարավորություն ունեն ընտրել Pfizer պատվաստանյութը պատվաստումների գրանցման Booking.moh.gov.ge կայքում։
Կայքում քաղաքացիների համար հասանելի է Pfizer-ի 45 հազար չափաբաժին:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ գերմանա-ամերիկյան պատվաստանյութն այժմ հասանելի է 15 կետերում: Առաջիկա օրերին Pfizer-ը հասանելի կլինի երկրի ողջ տարածքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան ասել էր Pfizer պատվաստանյութերի լրացուցիչ չափաբաժինն արդեն Վրաստան է հասել, շուտով կվերսկսվի Pfizer-ով պատվաստումների գործընթացը։