Pfizer-ի երկրորդ չափաբաժնով պատվաստումը կմեկնարկի մյուս շաբաթ

Վրաստանի Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիայի խոսքով՝ Pfizer պատվաստանյութի երկրորդ չափաբաժնով պատվաստումը կմեկնարկի օգոստոսի 15 -ից։

Ինչպես նշել է Գաբունիան, ավելացվում է պատվաստում իրականացնող բրիգադների թիվը, և գրանցված անձինք կարող են պատվաստվել նաև բաց տարածքներում:

«Պատվաստումների ծրագիրն ակտիվ ընթացքի մեջ է: Փոքր բրիգադներ ենք  աստիճանաբար ավելացնում ինչպես Թբիլիսիում, այնպես էլ՝ շրջաններում: Վերջին 3-4 օրվա ընթացքում օրական միջինում պատվաստվում է 20 հազար քաղաքացի։ Կարծում ենք, որ հնարավոր կլինի ընդլայնել պատվաստումների ծրագիրը։ Երկրորդ չափաբաժնով պատվաստման համար գրանցվել հնարավոր կլինի օգոստոսի 10 -ից: Գրանցման պայմանները պարզ կդառնան այս շաբաթ», — ասել է Գաբունիան: