Պետությունը պետք է վճարի 2-րդ կիսամյակի ուսման վարձը. Շաշկին

«Միացյալ ազգային շարժման» անդամ, ԿԳ նախկին նախարար Դմիտրի Շաշկինը կուսակցության գրասենյակում մամուլի ասուլիս է հրավիրել՝ դիմելով Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Շաշկինը գերատեսչությանն առաջարկում է ԿԳ նախարարությանը վճարել բոլոր ուսանողների 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձերը:

Ինչպես նշում է Շաշկինը, նախարարությունը նշված գումարը կարող է հատկացնել իր բյուջեից: Նրա խոսքով համաճարակը մեծ վնաս է հասցրել Վրաստանի բնակչությանը, այդ թվում լուրջ խնդիրներ ստեղծելով ուսանողների համար:

«Վրաստանում գրեթե ամեն 3-րդ ընտանիքում ուսանող կա: Ուսանողները հիմնականում աշխատում էին սպասարկման և տուրիզմի ոլորտներում։ Իսկ թե ինչ վիճակում են այդ ոլորտներն այսօր՝ լավ գիտեք: «Միացյալ ազգային շարժումը» դիմում է Վրաստանի ԿԳ նախարարությանը, որպեսզի իրականացվի 2019-2020 թվականի ուսման վարձի վճարումը բոլոր ուսանողների համար»,- հայտարարել է Շաշկինը:

Շաշկինը քննադատել է Կրթության նախարարությանը համաճարակին անպատրաստ դիմավորելու համար, չնայած այն բանին, որ նախարարության բյուջեում 1 մլրդից ավելի գումար կար: