Այսօրվանից մինչև 2020 թվականի ավարտը վերցված հիպոտեկային վարկերը պետությունը կսուբսիդավորի: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ խորհրդարանում ելույթի ժամանակ:
Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով հատկապես տուժել է շինարարության ոլորտը և պետությունը որոշել է աջակցել այս ոլորտին:
«Մենք արդեն մշակել ենք ծրագիր շինարարության ոլորտի աջակցության համար: Խոսքը միայն ընկերություններին օգնելու մասին չէ: Սա կօգնի մեր այն քաղաքացիներին, որոնք կամ որոշել են բնակարան գնել և բարելավել իրենց կենսապայմանները, կամ արդեն վճարել են կանխավճարը և իրենց բնակարանը գտնվում է կառուցման փուլում: Բոլոր այդպիսի ռիսկերը ապահովագրվելու են պետության կողմից», — ասել է Գախարիան: