Կառավարությունը որոշում է կայացրել՝ ամսական մինչև 200 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչպես նաև 200 մ/3-ից պակաս բնական գազ սպառող բնակիչների մարտ, ապրիլ և մայիս ամիսների կոմունալ վճարներն ամբողջությամբ ֆինանսավորել։ Այս մասին կորոնավիրուսի հարցով միջգերատեսչական խորհրդի նիստին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Կառավարության ղեկավարի խոսքով, ֆինանսավորումը ներառում է նաև աղբի և ջրի կոմունալ վճարումները:
«Այս օգնությունն ուղղակիորեն ուղղված է յուրաքանչյուր քաղաքացուն, թեև մենք հասկանում ենք, որ սա բավական չէ: Մենք պետք է գտնենք բոլոր քաղաքացիներին որոնք կորցրել են իրենց աշխատանքն այս ամենի հետևանքով, որից հետո մենք կունենանք հստակ պայմանավորվածություններ նրանց անմիջական օգնության համար», — ասել է վարչապետը: