
Վրաստանի կառավարությունը կրկին կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի վճարները բնակչության մի մասի համար: Խոսքը վերաբերվում է սոցիալապես անապահով քաղաքացիներին, ում սոցիալական միավորը 150 հազարից պակաս է։
Այս մասին կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վարչապետը նշել է, որ սուբսիդավորման ծրագիրը կմեկնարկի հունվարից և կշարունակվի ողջ տարվա ընթացքում։
«Մեր որոշմամբ սուբսիդավորվելու է էլեկտրաէներգիայի ամսական վճարը բնակչության մի մասի՝ մոտ 1 միլիոն քաղաքացու համար։ Դա վերաբերում է սոցիալապես անապահով ընտանիքներին, ում միավորները 150 հազար կամ քիչ են։
Սուբսիդավորման այս ծրագիրը գործում էր համաճվարկի սկզբից և այն տևեց երկու տարի, սակայն սույն թվականի հունվար ամսին պիտի դադարեցվեց, և մենք որոշեցինք շարունակել այս ծրագիրը», — ասել է Ղարիբաշվիլին։