Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժության փակման արարողությանն ասել է. «եթե պետությունը կա, ապա այն կա հենց արժանի բանակի շնորհիվ»:
Նախագահը նշել է, որ ուժը միասնության, ուժը գործընկերության մեջ է, և խաղաղություն ու ազատություն կա միայն այն դեպքում, երբ ունես արժանի գործընկերներ։
«Նախ ուզում եմ հիշել, որ 31 տարի առաջ՝ սեպտեմբերի 9-ին, Վրաստանի նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հրամանով սսվեց ազգային բանակի ստեղծումը։
Դա մեծ օր էր, բայց դա միայն Ազգային բանակի և Ազգային գվարդիայի վերականգնումն էր, որ գոյություն ուներ 1918 թվականից, մեր պատվավոր բանակի վերականգնումը, որը դարեր շարունակ պաշտպանել է այս երկիրը։ Ուզում եմ շնորհավորել բոլորիդ այս օրվա կապակցությամբ՝ ձեզ և մեր քաղաքացիներին»,- աասել է Զուրաբիշվիլին:
նախագահի խոսքով, այս տարի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ և աջակցությամբ Վրաստանում վեցերորդ անգամ անցկացվեց «Արժանի գործընկեր» բազմազգ զորավարժությունը, որին մասնակցում էին 20 երկրների ավելի քան 2 400 զինվորականներ։
«Այս տարի Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերություններում հոբելյանական տարի է։ Լրացավ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Կարծում եմ, որ «Արժանի գործընկեր» զորավարժությունների անվանումն ինչ-որ կերպ միավորում է մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների բոլոր դրական էպիտետները»,- նշել է նախագահը:
Նախագահն ընդգծել է ,որ «Արժանի գործընկեր 2022» զորավարժություններին մասնակցող երկրները հնարավորություն են տալիս մեծացնել Վրաստանի պատրաստակամությունն ու հնարավորությունները՝ ապահովելու կայուն և անվտանգ միջավայր Սևծովյան տարածաշրջանում։
«Արժանի գործընկերը»՝ ՆԱՏՕ-Վրաստան փոխգործունակության խորացման ևս մեկ քայլ. Ղարիբաշվիլի