Պետծառայողներն անկախ արհմիություն են բացում

Եվրոպամետ բողոքի ակցիաներին զուգահեռ, պետական ​​ծառայողները ստեղծում են անկախ արհմիություն։

Տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են արհմիության ստեղծման նախաձեռնողները։

Հիմնադիրներն արդեն դիմել են Արդարադատության տուն՝ միությունը գրանցելու համար։

Կազմակերպության անվանումը կլինի «Հանրային ծառայողների անկախ արհմիություն — Սահմանադրության 78-րդ հոդված»։

«Արհմիությունը պատրաստվում է օրենքի շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները՝ պաշտպանելու հանրային ծառայողների իրավունքները»,- նշում են կազմակերպությունից։