
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին մասնակցել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո (Գումբուրդո) գյուղի նորակառույց մանկապարտեզի բացմանը։
Պետնախարարը ծանոթացել է 120 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզի ենթակառուցվածքներին։
«Թեա Ախվլեդիանին ծանոթացավ նոր մանկապարտեզի ենթակառուցվածքներին, երեխաներին գրքեր ու խաղալիքներ նվիրեց։ Նախարարը ներկաների, ծնողների և ուսուցիչների հետ խոսեց երեխաների հետագա զարգացման համար մատչելի կրթության կարևորության մասին՝ ներկայացնելով նաև երկլեզու կրթության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները»,- հայտնում են գերատեսչությունից։