Պետք է ստեղծել Ամերիկա-Վրաստան տնտեսական համագործակցության «բիզնեսպլան». Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ էքսկլյուզիվ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կիթ Քրաչը:
Նա անդրադարձել է նաև հունվարի 14-ին հինգերորդ սերնդի ինտերնետի անվտանգության մասին Վրաստանի ու ԱՄՆ-ի ստորագրված հուշագրին:
Նրա խոսքով՝ 5G ցանցի անվտանգությունն ու «մաքուր ցանցի» անդամագրումը ԱՄՆ-ի բաց ուղերձ է մասնավոր ոլորտին: Քրաչի խոսքով՝ ԱՄՆ-ն այս ուղղությամբ ֆինանսավորում առանձնացնելու հնարավորություն էլ ունի տարբեր ծրագրերի շրջանակներում: Վրաստանում ծրագրվում է նաև բացել «Զարգացման ֆինանսավորման կորպորացիայի» ծրագրի գրասենյակը: