
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն արձագանքել է Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին։
«Վրացի ժողովուրդը պայքարեց հանուն ժողովրդավարության։ Նա իրավունք ունի իմանալու, թե ինչ է տեղի ունեցել շաբաթ օրը։
Պետք է խախտումների արագ, թափանցիկ և անկախ հետաքննություն անցկացնել։ Ազատ ու արդար ընտրությունները եվրոպական արժեքների հիմքն են»,- գրել է նա։
Հիշեցնենք`ընդդիմադիր կուսակցություններն ու Վրաստանի նախագահը չեն ճանաչել հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները։