
Կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունն է՝ ավարտին հասցնել Վրաստանի եվրոպական ընտրությունն ու դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ: Այս մասին կառավարության տարեկան զեկույցը ներկայացնելիս ասել է վարչապետ Մամուկա Բախտաձեն:
«Կառավարության՝ 5 սկզբունքի վրա հիմնված ծրագրի առաջին սկզբունքի համաձայն՝ պետք է ավարտին հասցնենք Վրաստանի եվրոպական ընտրությունն ու դառնանք եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։ Պետք է վերադառնանք մեր եվրոպական ընտանիքին, լինենք եվրաատլանտյան տարածքի լիիրավ անդամ և լիիրավ մասնակից»,- հայտարարել է Բախտաձեն: