Եվրախորհրդարանական Մարինա Կալիուրանդիի խոսքով, Վրաստանի կառավարության, խորհրդարանական մեծամասնության և ընդդիմադիր կուսակցությունների ընդհանուր պարտականությունն է մի կողմ թողնել տարաձայնությունները և իսկապես աշխատել իրենց քաղաքացիների եվրոպական ձգտումների իրականացման համար:
Նրա խոսքով, և՛ ինքը, և՛ Եվրախորհրդարանի իր գործընկերները կարևորում են ԵՄ 12 հանձնարարականները թե՛ գործնականում, թե՛ ոգով իրականացնելու անհրաժեշտությունը:
Ըստ ԵԽ պատգամավորների՝ Եվրախորհրդարանի անդամները ողջունել են այն փաստը, որ Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանն ուղղված աջակցությունը վրացական հասարակության մեջ պատմական բարձր մակարդակի վրա է:
«Այս հնարավորությունների պատուհանը չպետք է բաց թողնել։ Վրաստանի կառավարության, խորհրդարանական մեծամասնության և ընդդիմադիր կուսակցությունների ընդհանուր պարտականությունն է մի կողմ թողնել իրենց տարաձայնությունները և իսկապես աշխատել իրենց քաղաքացիների եվրոպական նկրտումների իրականացման ուղղությամբ»,- նշել է եվրախորհրդարականը:
Եվրոպացի պատգամավորն անդրադարձել է նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիաթռիչքների վերականգնման հարցին և նշել, որ դա հարցեր է առաջացնում: Նրա խոսքով, Վրաստանի իշխանություններին կոչ է արվել զգոն լինել, որ ռուսական ընկերությունները չօգտագործեն Վրաստանի տարածքը՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար։
Ըստ նրա՝ Վրաստանի կառավարությանն ու խորհրդարանին կոչ է արվել կրկնապատկել իրենց ջանքերը Եվրամիության առաջարկությունների իրականացման համար։