ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի մեղադրանքին, ըստ որի՝ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը ստել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման Վրաստանի խորհրդարանին ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքի նախագծի վերաբերյալ։
«Մենք խորապես մտահոգված ենք վերջերս ներկայացված «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի առնչությամբ, որը խարանելու և խեղդելու է այն քաղաքացիների անկախ ձայնը, ովքեր հավատարիմ են ավելի լավ ապագայի կառուցմանը: Մեզ խորապես մտահոգում են Վրաստանում խոսքի ազատության և ժողովրդավարության վրա դրա հետևանքները»,- Accent-ին հայտնել են Պետդեպարտամենտից:
Նշենք, որ փետրվարի 27-ին Կոբախիձեն հայտարարել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը ստել է՝ մեկնաբանելով «Վրացական երազանքի» մեծամասնության կողմից պաշտպանվող օրենքը.
«Նրանք, ովքեր ասում են, որ «Ժողովրդի ուժը» շարժման առաջին օրինագիծը ռուսական է, ստում են, ցավոք` ստել է նաև Պետքարտուղարության խոսնակը»:
Փետրվարի 24-ին Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ օրենքի նախագիծն անհամատեղելի է Եվրամիության 12 առաջարկություններին։ Մինչ այդ ԱՄՆ Պետդեպարտամենտը խստորեն քննադատել էր օրինագիծը։
Փետրվարի 27-ին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում Փրայսը կրկին խոր մտահոգության պատճառ է որակել Վրաստանի խորհրդարանում գրանցված «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը և ասել, որ օրենքի ընդունումը կարող է խաթարել Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացիան:
Իշխանությունը փորձում է երկիրը վերադարձնել ռուսական տարածք. Նանուաշվիլի