ԱՄՆ Պետդեպարտամենտը ցավում է Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) սեպտեմբերի 19-ի որոշման համար, ըստ որի` ԱԲ-ը «բացառիկ որոշում է ընդունել», որ այլևս չի պարտավորեցնում Վրաստանի առևտրային բանկերին` պատժամիջոցներ կիրառել Վրաստանի քաղաքացիների նկատմամբ։
«Ամերիկայի ձայն»-ին տված գրավոր մեկնաբանությունում Պետդեպարտամենտն ասել է. «Մենք ցավում ենք Վրաստանի Ազգային բանկի որոշման համար։ Հաստատությունները և անհատները, որոնք Ռուսաստանի հետ կապված գործարքներ են իրականացրել Փարցխալաձեի կամ մեր կողմից պատժամիջոցների ենթարկված այլ անձանց հետ, իրենց ենթարկում են պատժամիջոցների վտանգի»:
Ամերիկյան դիվանագիտական ծառայությունը նաև հավելել է, որ «Վրաստանի բանկային համակարգը Վրաստանի ժողովրդավարական պատմության լավագույն ձեռքբերումներից մեկն է։ Անկախ ազգային բանկը ցանկացած երկրի առողջ տնտեսության հիմնաքարն է»։
Պետքարտուղարությունը ևս մեկ անգամ բացատրել է, թե ինչու է Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեն Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցների թիրախ։
Ի՞նչ է կատարվում
Այն բանից հետո, երբ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեի նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց, սեպտեմբերի 18-ին Վրաստանում ևս սկսեց գործել միջազգային ֆինանսական պատժամիջոցների կիրառման մեխանիզմը։ Հայտնի դարձավ, որ Ազգային բանկը (ԱԲ) սահմանափակել է Փարցխալաձեի հասանելիությունն իրեն պատկանող բանկային հաշիվներ։
Նախ՝ «Վրացական երազանքի» նախագահը, ապա թիմի մյուս անդամները հակասահմանադրական են գնահատել ԱԲ-ի որոշումը։ Որպես փաստարկ իշխող ուժը ներկայացնում էր Փարցխալաձեի Վրաստանի քաղաքացի լինելը:
Սեպտեմբերի 19-ին ԱԲ-ն բացառիկ հրաման է արձակել, ըստ որի՝ պատժամիջոցների ենթարկված Փարցխալաձեի մուտքը բանկային հաշիվներ կվերականգնվի։
Մասնավորապես, նոր կարգի համաձայն, պատժամիջոցների ենթարկված Վրաստանի քաղաքացիների նկատմամբ ուժի մեջ կմտնեն, եթե դատարանը որոշում կայացնի նրանց դեմ։ Ըստ այդմ, պատժամիջոցների տակ հայտնված Փարցխալաձեի նկատմամբ գործարքների սահմանափակումն ուժի մեջ կմտնի, եթե վրացական դատարանը նրան մեղավոր ճանաչի։
Ի՞նչ են ասում սահմանադրագետներն ու ֆինանսական սեկտորի փորձագետները
Անկախ սահմանադրագետներն ասում են, որ միջազգային ֆինանսական պատժամիջոցները չեն հակասում երկրի Սահմանադրությանը, ինչպես նաև դրանց կատարումը չի խախտում անմեղության կանխավարկածը։
Ֆինանսական և բանկային փորձագետները նշել են, որ ԱԲ-ն եթե չկիրառի պատժամիջոցները, դա կվտանգի ամբողջ երկրի ֆինանսական բարեկեցությունը։
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Թուրնավայի հրամանը, ԱԲ նախկին նախագահ, ընդդիմադիր խորհրդարանական Ռոման Գոցիրիձեն ասաց՝ այս որոշումը Վրաստանի ֆինանսական հատվածը դնում է «ամենամեծ ռիսկի տակ»։
Ի՞նչ է ասում է երկրի նախագահը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ազգային բանկի (ԱԲ) նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրանովային հրաժարական տալու կոչ է արել:
Փլվող օլիգարխիկ բուրգը փրկելու փորձ է. Ազգային բանկի շուրջ ստեղծված իրավիճակը