Պետաշխատողների իրավունքները սահմանափակող օրենքն ընդունվեց

«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «Կոռուպցիայի դեմ պայքարի» օրենքում փոփոխությանը:

Այս փոփոխությունը պահանջում է պետական աշխատողներից և դատավորներից իրենց վերադասներից թույլտվություն ստանալ կրթական գործունեությամբ զբաղվելու համար:

«Վրացական երազանք»-ի ընդունած այս և մյուս օրենքները պետք է ստորագրի Միխեիլ Կղավելաշվիլին։ Կղավելաշվիլիի ստորագրելուց հետո այս օրենքը ևս ուժի մեջ կմտնի օրենսդրական տեղեկագրում հրապարակվելուց հետո։