
Թբիլիսիում Հանրապետության հրապարակից մեկնարկած պետական հատվածի աշխատակիցների երթը կանգ առավ խորհրդարանի շենքի մոտ, փոխանցում է տեղում աշխատող «Ալիք Մեդիա» -ի նկարահանող խումբը:
Շարժվելով դեպի խորհրդարանի շենք, որտեղ արդեն 14-րդ օրն է շարունակվում է բողոքի ակցիան, պետաշխատողները միացան համընդհանուր բողոքին։
«Մեր բողոքը երկու պատճառ ունի՝ ԵՄ անդամակցության հարցը մինչև 2028 թվական կասեցնելը, երկրորդը՝ քաղաքացիների նկատմամաբ բռնությունն ու ահաբեկումը:
Այս երթով մենք մեր համերաշխությունն ենք ցույց տալիս հանրությանը․ հավատարիմ ենք երկրի Սահմանադրությանը, եվրաինտեգրմանն ու եվրոպական արժեքներին: Կոչ ենք անում դադարեցնել բռնությունները, վերջին շրջանում հաճախակի դարձած ահաբեկման գործողությունները»,- ասել է քաղաքապետարանի աշխատակից Գիգա Սոփրոմաձեն։