Պետական փոխհատուցում ստանալու համար ինքնազբաղվածների գրանցման ժամկետն այսօր ավարտվում է: Հուլիսի 31-ի դրությամբ՝ Առողջապահության նախարարության էջում գրանցվել է 245 421 ինքնազբաղված քաղաքացի, որոնցից 160 161 ստացել է 300 լարի փոխհատուցում․ ընդհանուր փոխանցվել է 48 048 300 լարի:
Ինչ վերաբերում է աշխատողներին, որոնք վնաս են կրել համաճարակի պատճառով, ապրիլ ամսի համար 200 լարի փոխհատուցում է ստացել 90 131 անձ, մայիսի համար՝ 135 670, հունիսի համար՝ 118 058 անձ, ընդհանուր փոխանցվել է 68 771 800 լարի գումար:
Այսօրվա դրությամբ՝ փոխհատուցում ստանալու համար գրանցվել է 35 564 սեզոնային աշխատանքի մեկնող, որոնցից 28 717-ին արդեն փոխանցվել է 300 լարիի փոխհատուցումը, որն ընդհանուր կազմում է 8 615 100 լարի:
Փոխհատուցում ստանալու համար գրանցումը ավարտվում է այսօր, սակայն գումարների փոխանցումը դեռ շարունակվում է: