Transparency International-Վրաստանը (TI) հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ երկրի 20 պետական գերատեսչություններ պարզեցված գնումների պայմանագրերը չեն հրապարակում, այդ թվում են այնպիսի կարևոր մարմիններ, ինչպիսիք են կառավարության վարչակազմը, ներքին գործերի նախարարությունը, նախագահի աշխատակազմը, պետական անվտանգության ծառայությունը և այլն։
TI-Վրաստանի փոխանցմամբ՝ դա օրենքի խախտում է, զգալիորեն մեծացնում է կոռուպցիոն համաձայնագրերի վտանգը։
«Անցած տարիներին Transparency International-Վրաստանը բազմիցս նշել է, որ պարզեցված գնումների միջոցով որոշ պետական գերատեսչությունների կողմից կնքված պայմանագրերը չեն հրապարակվում պետական գնումների էլեկտրոնային համակարգում, ինչը պետական գնումների գործակալությունը բացատրել է տեխնիկական խնդիրներով», — նշված է հայտարարության մեջ։