Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է մինչև 2026 թվականը պետական աշխատողների աշխատավարձերի տարեկան բարձրացման մասին:
Վարչապետի խոսքով, 2017 թվականից մինչև 2020 թվականը պետական հատվածում աշխատավարձերի բարձրացում գործնականում չի եղել, ինչը, ըստ կառավարության ղեկավարի՝ մեծ սխալ է:
«Ամեն տարի մինչև 2026 թվականը՝ առնվազն 10 տոկոսով կավելանան պետական աշխատողների աշխատավարձերը, ինչը նշանակում է, որ աշխատավարձերը կավելանան 50 տոկոսով»,- ասել է Ղարիբաշվիլին։