
Մինչև 2026 թվականը պետական հատվածում աշխատավարձերը տարեկան կբարձրանան 10-ական տոկոսով։
Ֆրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի խոսքով՝ կառավարության այսօրվա նիստում քննարկվել են պետական ծառայությունում աշխատավարձի որոշման սկզբունքները։
«Կառավարությանը հանձնարարվել է խորհրդարան ներկայացնել օրենքի նախագիծ, ըստ որի պետք է կանոնակարգվեն պետական ծառայության աշխատավարձերը։ Դա պետք է հիմնված լինի որոշակի սկզբունքի վրա»,- ասել է Խուցիշվիլին։
Ըստ նախարարի՝ նպատակային ցուցանիշի համաձայն՝ պետական հատվածում աշխատավարձի մակարդակը պետք է լինի մասնավոր հատվածի աշխատավարձի 80-90 տոկոսի սահմաններում, թեև ներկայումս այն կազմում է մասնավոր հատվածի աշխատավարձի ընդամենը 74 տոկոսը։
Խուցիշվիլին՝ հավելել է, որ նշված պարամետրերը կարտացոլվեն բյուջեի մասին օրենքում։