
Մեկ տարում Վրաստանի պետական արտաքին պարտքն աճել է 876 մլն 765 հազար դոլարով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 27 մլն 426 հազար դոլարով։
Վրաստանի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, 2023 թվականի օգոստոսի դրությամբ Վրաստանի պետական արտաքին պարտքը գերազանցել է 8,568 մլրդ դոլարը, ընթացիկ փոխարժեքով՝ 22,528 մլրդ լարի։
2022 թվականի օգոստոսի դրությամբ պարտքի չափը այն ժամանակվա փոխարժեքով կազմում էր 7,691 մլրդ դոլար կամ 22,340 մլրդ լարի։ Ինչ վերաբերում է 2023 թվականի հուլիսի տվյալներին, ապա պետական արտաքին պարտքը կազմել է 8,595 մլրդ դոլար կամ այդ ժամանակվա փոխարժեքով` 22,721 մլրդ լարի։