ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ևս մեկ անգամ հաստատել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում որևէ քայլ ձեռնարկել Հարավային Օսիան Ռուսաստանին միավորելու համար: Գրում է РИА Новости գործակալությունը։
«Ես արդեն խոսել եմ այդ հարցի մասին և ևս մեկ անգամ կրկնեմ, որ այս առումով Ռուսաստանի կողմից որևէ քայլ չի արվել և չի նախատեսվում անել»,- ասել է Պեսկովը:
Պեսկովը նաև ասել է, որ գործընթացին պետք է լուրջ վերաբերվել, և հարցը պետք է լուծվի օրինական ճանապարհով։
Նշենք, որ օրեր առաջ Պեսկովը, անդրադառնալով հուլիսի 17-ին Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայիում Ռուսաստանին միանալու մասին հայտարարված հանրաքվեին, ասել է, որ Ռուսաստանին միանալու հանրաքվեն արտացոլում է Հարավային Օսիայի ժողովրդի և նրա գործող դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովի վերաբերմունքը, սակայն Մոսկվան այս պահին այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի տանում:
Կարդացեք նաև՝
ՌԴ-ին միավորվելու հանրաքվեն Հարավային Օսիայում կանցկացվի հուլիսի 17-ին