Թբիլիսիի Գուրամիշվիլի թաղամասում այսօր՝ հոկտեմբերի 19-ին, պայթյուն է տեղի ունեցել: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվությամբ, 16 հարկանի շենքում պայթյունն առաջացրել է գազի կուտակումը: Շտապ օգնության բրիգադը 4 վիրավորի հիվանդանոց է տեղափոխել, շենքի բնակիչները տարհանվել են:
Վիրավորներից երեքի վիճակը կայուն է, բժիշկների խոսքով, նրանց այսօր դուրս կգրեն: Ինչ վերաբերում է 4-ին, տղամարդու մարմնի 60 տոկոսն այրվել է, վնասված են նաև շնչուղիները: Պացիենտի վիճակը ծանր է:
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ` Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, ինչը ենթադրում է շինարարության կամ օգտագործելու ժամանակ անվտանգության կանոնների խախտում: