Քութայիսիում բնակելի տանը պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով առաջացած կրակի արդյունքում վիրավորվել է 7 մարդ: Դեպքը տեղի է ունեցել Ավտոմշենեբելի պողոտայի բնակարաններից մեկի երկրորդ հարկում:
Կրակը հանգցնելու համար տեղում աշխատել է 30 հրշեջ-փրկարար և շուրջ 10 հրշեջ-փրկարար տեխնիկա: Ինչպես հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել է 7 մարդ, որոնց շտապ օգնության խումբը տեղափոխել է հիվանդանոց:
Դեպքի առնչությամբ ոստիկանությունը սկսել է հետաքննություն: