
Թբիլիսիի Օրթաճալա թաղամասի բնակելի շենքում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ Տուժածները տեղափոխվել են կլինիկա։
Շենքի հարկերից մեկում պայթյունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել գազի արտահոսքից։ Հետաքննություն է սկսվել։ Առկա տեղեկությունների համաձայն՝ շենքում ապրում են փախստականներ Աբխազիայից։
Դեպքի վայր է ժամանել «Վրացական երազանք»-ի կառավարության առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն։ Նա լրագրողներին հայտնել է, որ վիրավորներից մեկի վիճակը հատկապես ծանր է։
Սարջվելաձեի խոսքով, բնակիչները կտեղավորվեն ժամանակավոր կացարաններում, քանի դեռ չի ավարտվել շենքի կայունության ստուգումը: