Պայմանավորված խաղերի գործով ձերբակալված ֆուտբոլիստներից չորսի վերաբերյալ որոշում է կայացվել խափանման միջոց ընտրել կալանքը, իսկ 7-ը՝ 10 000-ական լարի գրավի դիմաց ազատ են արձակվել: Աղմկոտ դատական գործընթացից հետո դատարանը նման որոշում է կայացրել:
Հիշեցնենք, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը պայմանավորված խաղերի գործով պաշտոնապես մեղադրանք էր ներկայացրել 11 ֆուտբոլիստի։ 8 գործող և 3 նախկին ֆուտբոլիստները ձերբակալվել էին:
ՊԱԾ-ի տվյալներով, ֆուտբոլիստների կազմակերպված խումբը որոշակի գումարի (խոսք է գնում 34 հազար դոլարի մասին) դիմաց հակառակորդ թիմի հետ համաձայնության է եկել պարտության հարցում` նախապես համաձայնեցված հաշվով, այսպես կոչված Handicap-ով՝ երկու կամ ավելի գնդակի տարբերությամբ:
Ֆուտբոլիստներից 5-ը խաղում են ՎԻՏ Ջորջիա ակումբում, որը մայիսի 19-ին 0-2 հաշվով պարտվել է Բաթումիի Դինամոյին: