2021-ին Թբիլիսիի քաղաքապետարանը 154 միլիոն լարի կծախսի քաղաքացիների առողջապահական խնդիրների ու անապահով խավի սոցիալական աջակցության վրա։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
2021-ին Թբիլիսիի քաղաքապետարանը կվճարի այն սպառողների կոմունալ ծառայությունների համար, որոնք եկամտային ցուցանիշով հավաքում են 200 հազարից պակաս միավոր։
Քաղաքապետարանից ամսական 50-ական լարի կստանան սոցիալապես անապահովի կարգավիճակ ունեցող բազմազավակ ընտանիքների երեխաները (70 հազարից պակաս միավոր ունեցող):
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Սոցիալապես անապահով ընտանիքների (70 հազար միավորից պակաս) համար կգործեն անվճար խմբակներ` երեխաների ու դեռահասների համար, անվճար ուսուցում` արվեստի, մարզական դպրոցներում, լողավազաններում։
Քաղաքապետարանը նաև կշարունակի միանվագ օգնություն տրամադրել նորածինների համար` 500-1500 լարի` կախված երեխաների քանակից։
Աջակցության կարիք ունեցող խավը ապահովվելու է ճաշարաններից ու տրանսպորտից անվճար օգտվելու հնարավությամբ։
Սահմանափակ կարողություններով երեխաներին հանգստավայրեր մեկնելու հնարավորություն կտրվի` վաուչերի տեսքով։
Շրջանային վարչակազմերը տեղում օգնելու են քաղաքացիներին` բժշկական ու կենցաղային խնդիրների լուծման, կյանքի որակի բարելավման հարցերում` ինչպես գումար, այնպես էլ մթերք ու հագուստ տրամադրելու միջոցով։
Շրջանային ադմինիստրացիայի կողմից նաև հուղարկավորության ծախսերի հարց կլուծվի։
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
ՈՒռուցքային հիվանդությունների կանխարգելման բոլոր ծրագրերը կշարունակեն հասանելի լինել Թբիլիսիի բնակիչների համար. խոսքը կրծքի քաղցկեղի սքրինինգի մասին է, որը կանանց հասանելի է տարեկան 2 անգամ, արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգ, հասանելի է 3 տարին մեկ անգամ, վահանաձև գեղձի քաղցկեղի սքրինինգ, հասանելի է 5 տարին մեկ անգամ։ Թբիլիսիում հաշվառում ունեցողների համար բոլոր ծառայություններն անվճար են։
Քաղաքապետարանը ֆինանսավորելու է սկլերոզի բուժման դեղամիջոցների համար, բյուջեով գումար է նախատեսվել նաև կրծքի քաղցկեղի բուժման դեղամիջոցների համար։
Տեղական բյուջեից կշարունակվի նաև աուտիզմի կենտրոնի ֆինանսավորումը։ Այս ծառայությունը ևս Թբիլիսիի բնակչության համար անվճար է։
Նշված ծրագրերի շահառու դառնալու համար քաղաքացիները պետք է դիմեն քաղաքապետարան կամ շրջանային վարչություններ։