ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Մայքլ Մաքքոլը պահանջում է Վրաստանի նախկին վարչապետ, իշխող ուժի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։
«Վրացի պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ կոռումպացված Բիձինա Իվանիշվիլիի դեմ ընդլայնված, նշանակալի պատժամիջոցներն ուշանում են»,-ասել է Մաքքոլը։
Ըստ նրա` Բայդեն-Հարիսի վարչակազմը պետք է անհապաղ գործի, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն վրաց ժողովրդի նկատմամբ ճնշում գործադրելու, նրանց իրավունքները և ձգտումները ոտնահարելու համար։