Պատժամիջոցներին միանալու ռեսուրս կա. Դեկանոիձեն՝ Պապուաշվիլիի հայտարարության մասին

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության նախագահ Խատիա Դեկանոիձեն ասել է, որ «ինքը չի հասկանում, թե ինչու է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասում, թե նոր պատժամիջոցների ռեսուրս չկա»։ 

Դեկանոիձեն ընդգծել է, որ ռեսուրս կա և կլինի նաև դրա վերաբերյալ համապատասխան օրինագիծ։ 

Ըստ Դեկանոիձեի՝ Վրաստանը, ինչպես մյուս երկրները, կարող է պատժամիջոցներ կիրառել կոնկրետ անձանց նկատմամբ, ինչպիսիք են ՌԴ Դումայի պատգամավորները և օկուպացված տարածքներում գործարար շրջանակների ներկայացուցիչները, ինչպես նաև Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների մասնակիցները։ 

«Մենք մասամբ հավատարիմ ենք պատժամիջոցներին, բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող միանալ այլ պատժամիջոցներին։ 

Ինչ վերաբերում է ապատեղեկատվությանը, ապա Ուկրաինան վաղուց արգելել է ռուսական քարոզչություն իրականացնող ալիքները։ Մենք Վրաստանում այսպիսի քաղաքականություն չունենք, օրինակ՝ «Ալտ-ինֆոյի» հետ կապված, որը ֆինանսավորվում է անմիջապես Ռուսաստանից», — ասել է Դեկանոիձեն։ 

Ընդդիմադիր ուժի նախագահը դրական է գնահատել խորհրդարանական պատվիրակության մեկնումը Ուկրաինա և նշել է, որ կարևոր է շարունակել համագործակցությունը երկու երկրների միջև։ 

Կարդացեք նաև՝

Ուկրաինայում Սաակաշվիլիի և ՄԱՇ-ի մասին քննարկում չի եղել. Պապուաշվիլի