Վրաստանի օդանավակայանների միությունը պարզաբանել է, որ ՌԴ-Վրաստան չվերթերը կիրականացնեն միայն պատժամիջոցների չենթարկված ռուսական ավիաընկերությունները։
Հայտարարության համաձայն՝ Վրաստանի բոլոր երեք միջազգային օդանավակայաններից թռիչքներ կիրականացնեն միայն այն ավիաընկերությունները, որոնք պատժամիջոցային ցուցակում չեն:
«Ելնելով հանրային բարձր հետաքրքրությունից՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք պարզաբանել։ Որոշումը վերաբերում է Վրաստանի բոլոր միջազգային օդանավակայաններին՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանին, Քութայիսիի միջազգային օդանավակայանին և Բաթումիի միջազգային օդանավակայանին, դեպի այս օդանավակայաններ թռիչքներ կիրականացնեն միայն այն ավիաընկերությունները որոնց վրա պատժամիջոցներ չեն սահմանվել»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը և վերացնում ուղիղ չվերթերի արգելքը։ Համապատասխան հրամանը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։