Պատժամիջոցների ենթարկված ՆԳՆ պաշտոնյաները պարգևատրվել են

«Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) բարձրաստիճան պաշտոնյաներին պարգևատրել է «Պատվո շքանշան»-ով։

Ըստ տեղեկության` պատժամիջոցների ենթարկված ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաները պարգևատրվել են «օրենքի և կարգի ամրապնդման գործում առանձնահատուկ ներդրման համար»։

Նրանց թվում են եվրոպամետ հանրահավաքների բռնի ցրմանը մասնակցած անձինք, նաև` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և եվրոպական մի շարք երկրների կողմից պատժամիջոցների ենթարկվածները։

Պետական ​​մրցանակներ են շնորհվել հետևյալ անձանց.

  • ՆԳ նախարար, չլեգիտիմացված Վախթանգ Գոմելաուրի,
  • ՆԳ նախարարի տեղակալ Շալվա Բեդոիձե,
  • ՆԳ նախարարի տեղակալ Իոսեբ Ճելիձե,
  • ՆԳ նախարարի տեղակալ Գիորգի Բութխուզի,
  • ՆԳ նախարարի տեղակալ Ալեքսանդրե Դարախվելիձե,
  • ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության ղեկավար Զվիադ («Խարեբա») Խարազիշվիլի,
  • ՆԳՆ պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձե,
  • ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Թեմուր Կուպատաձե,
  • ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության («Խարեբա») ղեկավարի տեղակալ Միրզա Կեզևաձե,
  • ՆԳՆ հատուկ առաջադրանքների վարչության փոխտնօրեն Միլլերի Լագազաուրի,
  • Թբիլիսիի ոստիկանության վարչության տնօրեն Սուլխան Թամազաշվիլի։

«Վրացական երազանք»-ի կառավարության դեմ միջազգային պատժամիջոցների կիրառումը սկսվել է 2023 թվականին, ակտիվացել 2024 թվականին և շարունակվում է նաև 2025-ին։